Home | My Profile | Log Out Logged In As Guest | Group "Guests" | RSS
Babayan Menu

Online & Download

Advertisement

Main » Files » » News [ Add new entry ]

Օբաման մերձենում է Մերձավոր Արեւելքի հետ - 2009-06-05
05.07.2009, 11:13:41
www.Babayan.Tk
Չորեքշաբթի օրը Սաուդյան Արաբիա իր այցի ժամանակ Բարաք Օբաման այդ երկրի թագավոր Աբդուլայից ծանր ոսկե շղթա նվեր ստացավ: Աբդել -Ազիզ թագավորի շքանշանը սաուդյան բարձրագույն պարգեւն է: Ընդհանրապես, այդ երկրում ԱՄՆ նախագահը շքեղ ընդունելության արժանացավ: Մասնավորապես, թագավորը Օբամայի համար էքսկուրսիա կազմակերպեց՝ իր ճոխ ձիաբուծարանը: Հանձնելով շքանշանը՝ թագավորն ասաց, որ նման պարգեւ ստանում է իր բարեկամների միայն մի փոքր մասը, եւ ԱՄՆ նախագահը նրանց թվում է: Օբամայի այցը Մերձավոր Արեւելք՝ կոչված է ցույց տալ ԱՄՆ վարչակազմի ջերմ վերաբերմունքը իսլամական աշխարհի նկատմամբ, որի հետ հարաբերությունները փչացան Ջորջ Բուշի նախագահության օրոք: Օբաման եւ Աբդուլա թագավորը քննարկել են պաղեստինա-իսրայելական կարգավորման հեռանկարները, սակայն բոլոր պաշտոնական բանակցություններն անց են կացվել փակ դռների հետեւում: Երեկ Միացյալ Նահանգների ղեկավարն ավարտեց իր մերձարեւելյան շրջագայությունը Եգիպտոսում: Նա հանդիպել է իր գործընկեր Հոսնի Մուբարաքի հետ, ինչպես նաեւ ելույթ է ունեցել Կահիրեի համալսարանում, եւ խոսել իսլամական աշխարհի հետ հարաբերությունների նոր դարաշրջան սկսելու մասին: Սպիտակ տանը Օբամայի շփումներն իսլամական աշխարհի հետ պատմական են անվանում, դրան հակառակ՝ թիվ 1 ահաբեկիչ Օսամա Բեն Լադենը հայտարարել է, որ Օբաման շարունակում է Բուշի հակաիսլամական քաղաքականությունը եւ Մերձավոր Արեւելքում ցանում է ատելության նոր սերմեր:
Category: News | Added By: Babayan | Tags:
Views: 547 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Login Form
Search

Arm - Serials & News


Friends

Our Poll

Your Internet Speed!
Total of answers: 111
Statistics

© 2005-2009, Babayan Studio
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի պատճենավորումը
արգելված է, կայքի նյութերի համաձայնեցված օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Powered By Babayan.Tk
Current Position

Powered by uCoz