Home | My Profile | Log Out Logged In As Guest | Group "Guests" | RSS
Babayan Menu

Online & Download

Advertisement

Main » Files » » News [ Add new entry ]

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ ԳՐԵԼ ԷՐ… - 2009-06-12
05.07.2009, 11:33:20
Www.Babayan.Tk

«Մարզպետարանի մոտ դիակ կա»

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում հունիսի 8-ին տեղադրվեց այս հաղորդագրությունը. «Հունիսի 6-ին, ժամը 19.20-ին, «1-02» հեռախոսահամարով անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզպետարանի մոտ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1962թ. ծնված Գորգի Բիձյանի դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքի հետքով: Կատարվում է նախաքննություն»: Հաղորդագրությունն ուշագրավ էր երկու պատճառով. սպանվածը երկու օր առաջ «Առավոտում» էր, եւ ինձ տրամադրեց տպագիր մի փաթեթ իր «Քաղաքական օրագրից» եւ ահազանգեց, որ իրեն սպառնում են: Նա ասաց, որ վերջին՝ «Հայհոյանք» գիրքը գրախանութներից հավաքել են եւ նաեւ տեղեկացրեց, որ այրել են պապենական տունը: Մայրը վերջերս էր մահացել:

Գեւորգին «Առավոտում» մի քանի անգամ անդրադարձել եմ: Նա իր միջոցներով հրատարակել էր «Ինչ է կանացիությունը» եւ «Հայհոյանք» գրքույկները: «Առավոտի» հրապարակումներից հետո նրան կանչել էին տեղի ոստիկանության բաժին: «Գեւորգ Մարդպետունի» գրական կեղծանունն ընտրած Գեւորգ-Գեորգիի անունը ոստիկանության հաղորդագրության մեջ սխալ էր գրվել, ինչը մինչեւ երեկ կասկածի տեղիք էր տալիս «Առավոտի» հրապարակագրի ինքնության պարզման հարցում:

Պատահական վրիպո՞ւմ էր, թե՞... Գեւորգը, որին գիտեի մոտ 5 տարի, գրում էր Գավառի մականունավորների, նրանց բարքերի, «գողական աշխարհի փչացման», այլասերման մասին: Մի քիչ խենթի, տարօրինակ մարդու տպավորություն էր թողնում եւ Գավառում չէին հասկանում նրան: Նա այդ մասին գիտեր: Այնքան պարզ էր, որ կասկածում էին այդ պարզությանն էլ: Նա դա չէր թաքցնում: Իր այլեւս վերջին հանդիպման ժամանակ ասաց, որ չի կարող լռել, քանի որ հիմա մեկ այլ արատավոր երեւույթի դեմ է կանգնել. մեր ազգային անվտանգությանը սպառնացող՝ արվամոլության դեմ: Նրա կարծիքով, այն տարածվել է նաեւ մարզում:

«Երեւանում եմ: Մաֆիան գրախանութներում շտապել է գնել բոլոր գրքերս, եւ այս հաջողությունն ինձ չի ուրախացնում: Նորից ծանր զգացումով եմ վերադառնում Գավառ», գրել էր ինձ հանձնված «Քաղաքական օրագրում»: «Օրը սկսվում է սովորական: Առավոտյան արթնանում եմ: Եվ ինչպես միշտ՝ տան դատարկ պատերն են հայացքիս հառնում: Երբեմն մահճակալից չեմ ցանկանում վեր կենալ, այդ դատարկությունն իրականում չզգալու համար: Մահճակալիս վերեւում կախված լուսանկարներից լուսահոգի ծնողներս են ինձ լռությամբ նայում ու միմյանց հարցնում՝ հանուն ինչի պիտի այսպես լիներ... Դուրս եմ գալիս: Ինչ-որ ծանոթ ինձ սպառնում է, ասելով՝ Երեւան գնալ-գալով ես իմ գլխին փորձանք կբերեմ: Ես նրան հանգստացնում եմ: Աշխատավայրում համարյա պարապություն է: Ուստի մտորում եմ նախորդ օրվա մասին»,- շարունակել է Գ. Մարդպետունին:

Օրագրի մեկ այլ հատվածում Գեւորգը նկարագրում է իր եւ Գավառի ոստիկանապետի հանդիպումը. «Ակամա հիշում եմ վերջերս Գավառի ոստիկանապետի հետ իմ հանդիպումը, որը ամեն կերպ ուզում էր ինձ հոգեկան ճանաչել, ընդ որում՝ իմ հարազատների անունից»: Գեւորգը նկարագրել էր, որ այցելել է իր պապի տուն. «Սակայն տունն այցելելով՝ հայտնաբերեցի տան դռների փեղկերը կոտրված, բացված, իսկ տունը՝ հրդեհված: Սենյակի մեջտեղում այրված էր մի գիրք: Սա ակնհայտ ակնարկ էր այն բանի, որ հանցանքը կատարված է ի պատասխան իմ գրական գործունեության»:

Օրագրության մեկ այլ հատվածում Գ. Մարդպետունին գրել էր. «Օրն անփոփոխ է: Եթե չհաշվենք արվամոլների ու նրանց խամաճիկների հերթական ծամածռությունները: Մտորում եմ իմ նկատմամբ հասարակական անհանդուրժողականության վերաբերյալ: Փաստորեն, կյանքը երեւի խեղկատակություն է եւ այս եզրից անդին՝ փուչ անմտություն: Վերջին օրերին միայն նկատում եմ, որ սեղանին դրված թղթերս աննկատ տեղաշարժվում են: Հավանաբար՝ Երեւան իմ շտապ այցելությունը քաղաքական ուժերի մոտ խուճապ է առաջացրել, եւ ինչ-որ մեկին անհրաժեշտ է եղել շտապ իմանալ իմ օրվա գրառումները... Միայն եղբորս ու քրոջս որդիները կարող են ունենալ իմ բնակարանի լրացուցիչ բանալին... Ինձ մի վախեցրեք: Ես զգացել եմ բոլոր զգացումները: Ինձ մնում է զգալ մեռնելու զգացումը»:

Երեկ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից փորձեցինք ճշտել, թե Գեւորգին գնդակահարած հանցագործը հայտնաբերվե՞լ է: Որեւէ մեկը ձերբակալված չէ: Նրան գնդակահարել են ճակատից, հրազենով: Պրոֆեսիոնալ ձեռագրով: Մեկ կրակոցով: Եվ եթե դա արվել է միայն նրա համար, որ մարդն իր կարծիքն էր բարձրաձայնում, ապա...

Category: News | Added By: Babayan | Tags:
Views: 367 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Login Form
Search

Arm - Serials & News


Friends

Our Poll

What Genres Of Movies You Like?
Total of answers: 79
Statistics

© 2005-2009, Babayan Studio
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի պատճենավորումը
արգելված է, կայքի նյութերի համաձայնեցված օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Powered By Babayan.Tk
Current Position

Powered by uCoz