Home | My Profile | Log Out Logged In As Guest | Group "Guests" | RSS
Babayan Menu

Online & Download

Advertisement

Main » Files » » News [ Add new entry ]

ԶԳՈՒՇԱՑԻՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ
05.07.2009, 11:43:21
Www.Babayan.Tk
 
Հունիսի 12-ին, առավոտյան ժ. 9-անց 30-ի սահմաններում, Հաղարծին գյուղի դպրոցի մոտ վթարի է ենթարկվել Իջեւանից Երեւան մեկնող 'Գազել' միկրոավտոբուսը: Մեքենան գյուղի դպրոցի մոտ մեծ արագությամբ փորձել է վազանցում կատարել, սակայն առջեւից ընթացող 'Ժիգուլին' փակել է վազանցի ճանապարհը: Միկրոավտոբուսը ջարդել է ճանապարհաեզրի բետոնե հենասյունը, բախվել գետափնյա, սողանքի պատճառով լքված, քանդման ենթակա տների պատին եւ շրջվել: Ութ ուղեւորները եւ վարորդը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վիրավորները տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ ուղեւորներից մեկի պարանոցը լրջորեն վնասվել է: Սույն երթուղու վարորդների խոսքերով, վթարի պատճառը եղել է այն, որ երիտասարդ վարորդը շտապել է շուտ հասնել Դիլիջան եւ 'տիրանալ' այնտեղից Երեւան մեկնող ուղեւորներին: Նույն աղբյուրի վկայությամբ՝ այս վարորդը անցյալ տարի Հովք գյուղում բախվել էր ճանապարհին գտնվող էշին, ապա՝ ծառին: Ի դեպ, ջահել վարորդը շարունակում է նույն երթուղում աշխատել՝ հիմա արդեն 'Ֆորդ' միկրոավտոբուսով:
Category: News | Added By: Babayan | Tags:
Views: 479 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Login Form
Search

Arm - Serials & News


Friends

Our Poll

Your Internet Speed!
Total of answers: 111
Statistics

© 2005-2009, Babayan Studio
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի պատճենավորումը
արգելված է, կայքի նյութերի համաձայնեցված օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Powered By Babayan.Tk
Current Position

Powered by uCoz