Home | My Profile | Log Out Logged In As Guest | Group "Guests" | RSS
Babayan Menu

Online & Download

Advertisement

Main » Files » » News [ Add new entry ]

Հայ ոստիկանները գլխավորում են դժգոհությունների «թոփ–հնգյակը». ՄԻՊ
12.07.2009, 18:20:02
Www.Babayan.Tk

«Այսօր Հայաստանում գոյություն ունի չինովնիկների ամենաթողություն»,– «Հայելի» ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ու ավելացրել, որ պետական այրերի այդ ամենաթողությունից Հայաստանի քաղաքացիները պաշտպանված չեն, ու պետք է վերջ դրվի այդ երևույթին։ «Ես ահազանգ եմ հնչեցնում»,– իր մտահոգության վերաբերյալ ասել է ՄԻ Պաշտպանը։

Չինովնիկների ապօրինությունների ու ամենաթողության արդյունքն է հավանաբար այն, որ այս տարվա առաջին 6 ամիսներին ՄԻՊ գրասենյակ ստացված բողոքները ահռելի չափով մեծ քանակ են կազմել։ Ըստ Արմեն Հարությունյանի ներկայացրած տվյալների՝ նախորդ տարվա առաջին 6 ամիսներին ՄԻՊ գրասենյակը ստացել է 1768 դիմում–բողոք, մինչդեռ 2009 թ. առաջին վեց ամիսներին դրանք ավելացել են 1833–ով։

Մեր երկրի քաղաքացիները, ըստ Պաշտպանի, առաջինը դժգոհում են ոստիկանությունից, հետո կրթության և գիտության նախարարությունից, ապա քաղաքապետարանից, դատարաններից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ներկայացնելով «թոփ հնգյակը»՝ Արմեն Հարությունյանը զարմանք է արտահատել կրթության և գիտության նախարարության կապակցությամբ՝ նշելով, որ այս ոլորտից դժգոհություններն անչափ շատացել են ու կապված են կառավարման նոր համակարգի ներդրման հետ։

Category: News | Added By: Babayan | Tags:
Views: 380 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Login Form
Search

Arm - Serials & News


Friends

Our Poll

Your Internet Speed!
Total of answers: 111
Statistics

© 2005-2009, Babayan Studio
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի պատճենավորումը
արգելված է, կայքի նյութերի համաձայնեցված օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Powered By Babayan.Tk
Current Position

Powered by uCoz