Home | My Profile | Log Out Logged In As Guest | Group "Guests" | RSS
Babayan Menu

Online & Download

Advertisement

Main » Files » » News [ Add new entry ]

Ամերիկային ֆինանսական աղետ է սպառնում
07.09.2009, 20:25:43
Www.Babayan.Tk
 

Գերմանական Financial Times Deutschland-ը գրում է, որ ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը քանի տարի է, ինչ անշեղ աճում է, և առաջիկա տասը տարվա ընթացքում այդ միտումը հազիվ թե փոխվի:

ԱՄՆ վարչակազմն առաջիկա տասը տարվա համար պետք է ճշգրտի բյուջեի դեֆիցիտի հետ կապված իր կանխատեսումները. այն կազմելու է շուրջ $20 տրլն: Սպիտակ տան պատասխանատուները բյուջեի դեֆիցիտը մեծացնելու պատճառը համարում են տնտեսական ճգնաժամը, որը ծագել է ԱՄՆ բանկային համակարգում:

Այդուհանդերձ, ինչպես նշում է հոդվածագիրը, տասնամյակի կտրվածքով կանխատեսումն այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ տնտեսության իրական զարգացումն ու հարկերի հետ կապված իրավիճակը կարող են խաչ քաշել բոլոր կանխատեսական գնահատականների վրա:

$20 տրլն դեֆիցիտի մասին կանխատեսումն ի հայտ եկավ այն ֆոնին, որ փետրվարի և մայիսի նախնական գնահատականներն առավել քան լավատեսական էին:

ԱՄՆ-ը 100-միլիարդավոր դոլարներ է ծախսել տնտեսության խթանման և բանկային հատվածին աջակցելու համար: Բյուջեի դեֆիցիտի աճող կանխատեսումների պատճառով նախագահ Բարաք Օբաման հայտնվել է ուժեղ ճնշման տակ և ստիպված է կրճատել ֆինանսական ծրագրերն ու ծրագրված սոցիալական փաթեթները: Հանրապետական կուսակցության շարքերից արդեն իսկ լուրջ քննադատություններ են հնչում նրա հասցեին:

Հոդվածագիրը գրում է, որ Օբամայի ծրագրերը կտրուկ ավելացրել են ԱՄՆ պետական պարտքը, որն ավելի արագ է աճում, քան երկրի ՀՆԱ-ն: Ըստ Օբամայի ընդդիմախոսների՝ եթե նախագահը չփոխի իր քաղաքականությունը, ապա հինգ տարի անց ԱՄՆ-ի պետական պարտքը կարող է կազմել ՀՆԱ-ի 100%-ը:

Մյուս կողմից՝ ֆինանսական ծախսերի ճշգրիտ գումարը, որ անհրաժեշտ է ամերիկյան տնտեսության փրկության համար, առայժմ հայտնի չէ: Որոշ փորձագետներ նշում են, որ $23.7 տրլն է անհրաժեշտ բանկերի, ավտոարդյունաբերության և հանրային երաշխիքների փրկության համար:

Հենց այդպիսի գումար է նշված Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համար պատրաստված զեկույցում, որը ներկայացրել է Պրոբլեմային ակտիվներից ազատվելու ԱՄՆ պետական ծրագրի ղեկավար Նիլ Բարոֆսկին: Այդ գումարը ոչ թե կոնկրետ հատկացում է, այլ տնտեսության մեջ պետական բոլոր ինտերվենցիաների հանրագումարը:

Financial Times Deutschland-ը եզրակացնում է, որ բազմաթիվ վարկանշային գործակալություններ սկսում են կասկածներ հայտնել ԱՄՆ-ի առավելագույն AAA հուսալիության վերաբերյալ:

Category: News | Added By: Babayan | Tags:
Views: 491 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Login Form
Search

Arm - Serials & News


Friends

Our Poll

What Genres Of Movies You Like?
Total of answers: 79
Statistics

© 2005-2009, Babayan Studio
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի պատճենավորումը
արգելված է, կայքի նյութերի համաձայնեցված օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Powered By Babayan.Tk
Current Position

Powered by uCoz