Home | My Profile | Log Out Logged In As Guest | Group "Guests" | RSS
Babayan Menu

Online & Download

Advertisement

Main » Files » » News [ Add new entry ]

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ընտրության առաջ են. փորձագետ
07.09.2009, 12:05:17
Www.Babayan.Tk
 

«Թե հայ, թե ադրբեջանցի հասարակությունները, վստահորեն կարելի է ենթադրել, պատրաստ չեն որևէ փոխզիջումային տարբերակի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի ղեկավար Վահան Դիլանյանը, ում ղեկավարած կենտրոնն ինտերնետային հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որքանով են Հայաստանի և ԼՂ-ի համար ընդունելի Մադրիդյան սկզբունքները:

Շարունակելով՝ նա նշել է, թե մինչ այս պահը երկու երկրների նախագահներին էլ ձեռնտու էր հարցի չլուծումն ու ստատուս քվոյի պահպանումը, սակայն հիմա իրավիճակը փոխվել է: Դիլանյանի կարծիքով` այժմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ընտրության առաջ են՝ կամ պետք է մերժեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան փաստաթուղթը՝ դեմ չգնալով իրենց հասարակություններին, ու պահպանեն ստատուս քվոն, կամ էլ ՝ պետք է ընտրեն բարեկեցիկ ապագան՝ փոխվստահության մթնոլորտում ապրելով:

Փորձագետը, սակայն, նկատել է, որ այսօր երկու երկրների միջև կա խորը անվստահություն:

Category: News | Added By: Babayan | Tags:
Views: 575 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Login Form
Search

Arm - Serials & News


Friends

Our Poll

How Old Are You?
Total of answers: 159
Statistics

© 2005-2009, Babayan Studio
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի պատճենավորումը
արգելված է, կայքի նյութերի համաձայնեցված օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Powered By Babayan.Tk
Current Position

Powered by uCoz