Home | My Profile | Log Out Logged In As Guest | Group "Guests" | RSS
Babayan Menu

Online & Download

Advertisement

Main » Files » » News [ Add new entry ]

Մահապարտ ահաբեկիչը Չեչնիայում պայթեցրել է ոստիկաններին
07.09.2009, 11:58:59
Www.Babayan.Tk
 

Չեչնիայի Շալինսկի շրջանում մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է ոստիկանների խմբի մերձակայքում: Զոհերի մասին դեռևս ստույգ տվյալներ չկան։ Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի հետևանքով զոհվել է 3-6 մարդ: Նրանց թվում են ոստիկանության աշխատակիցներ, հնարավոր է նաև պատահական անցորդներ:

Պայթյունը տեղի է ունեցել կեսօրին` Մեսքեր-Յուրտ բնակավայրի ավտոլվացման կետերից մեկի մերձակայքում, ИТАР-ТАСС-ին հաղորդել է Չեչնիայի ՆԳՆ ղեկավարը: Համաձայն օրինապահների` ոստիկանության հինգ աշխատակիցներ սպասում էին, մինչև իրենց մեքենան լվանան: Այդ պահին նրանց է մոտեցել մահապարտ-ահաբեկիչը և իրականացրել պայթյունը: Ինքնաշեն պայթուցիկը տեղադրված է եղել նրա հագուստի տակ: Արդյունքում՝ դեպքի վայրում զոհվել են չորս ոստիկաններ, ևս մեկը վիրավորվել է: Նման տվյալներ հրապարակել է Ռուռաստանի ՆԳՆ-ը:

Ահաբեկչի անձն արդեն հաստատվել է: Դա Արգուն քաղաքի 25-ամյա բնակիչ, ապօրինի զինված խմբավորումների անդամ Մոհամեդ Շահիդովն է, ով նախկինում դատապարտված է եղել:

Category: News | Added By: Babayan | Tags:
Views: 448 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Login Form
Search

Arm - Serials & News


Friends

Our Poll

What Genres Of Movies You Like?
Total of answers: 79
Statistics

© 2005-2009, Babayan Studio
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի պատճենավորումը
արգելված է, կայքի նյութերի համաձայնեցված օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Powered By Babayan.Tk
Current Position

Powered by uCoz