Home | My Profile | Log Out Logged In As Guest | Group "Guests" | RSS
Babayan Menu

Online & Download

Advertisement

Main » Files » » News [ Add new entry ]

«Փյունիկն» անառիկ է պահում սեփական դարպասը
07.09.2009, 11:44:33
 
Www.Babayan.Tk

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում 0:0 հաշվով ավարտվեց Զագրեբի «Դինամոյի» հետ մրցավեճը: Վարդան Մինասյանի սաները 5-րդ խաղում անընդմեջ անառիկ պահեցին սեփական դարպասը: Եթե նախորդ 4 խաղերում «Փյունիկը» հայկական թիմերին թույլ չէր տվել գրավել իր դարպասը, ապա այս անգամ հաջողության չհասան արդեն խորվաթները:

Խաղի ընթացքում առավելությունը Խորվաթիայի չեմպիոն «Դինամոյի» կողմն էր, որը բազմաթիվ հարվածներ կատարեց «Փյունիկի» դարպասի ուղղությամբ: Սակայն Հայաստանի չեմպիոնի պաշտպանները և դարպասապահը հուսալի էին գործում: 2 ռեալ գոլային պահ էլ ունեցավ «Փյունիկը», որի միակ «մաքուր» հարձակվող Մարկոսը 2 վտանգավոր հարված կատարեց: Առաջին դեպքում բրազիլացին շտապեց, իսկ 2-րդ դեպքում նրա հարվածը ետ մղեց հյուրերի դարպասապահը:

Խաղը ավարտվեց 0:0 հաշվով: Մեկ շաբաթ անց կողմերը կհանդիպեն արդեն Զագրեբում: «Մակսիմիր» մարզադաշտում կայանալիք հանդիպումը տեղի ունենա առանց հանդիսականների, քանի որ խորվաթ ֆուտբոլասերները նախորդ մրցաշրջանում անվայել պահվաքով են աչքի ընկել:

Category: News | Added By: Babayan | Tags:
Views: 412 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Login Form
Search

Arm - Serials & News


Friends

Our Poll

What screen resolution do you use?
Total of answers: 53
Statistics

© 2005-2009, Babayan Studio
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի պատճենավորումը
արգելված է, կայքի նյութերի համաձայնեցված օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Powered By Babayan.Tk
Current Position

Powered by uCoz