Home | My Profile | Log Out Logged In As Guest | Group "Guests" | RSS
Babayan Menu

Online & Download

Advertisement

Main » Files » » News [ Add new entry ]

Թեհրան–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորների մեծ մասը հայեր էին
07.09.2009, 11:47:29
Www.Babayan.Tk
 

Թեհրանից հյուսիս գտնվող Քազվին քաղաքի մոտակայքում ուղևորատար ինքնաթիռի վթարի վայրում աշխատում են փրկարարները և հրշեջ ծառայության աշխատակիցները: Նշենք, որ ինքնաթիռում եղել են Իրանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ։ Ուղևորների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ էին, հայտնում է Tert.am-ի լրագրողը։

ՀՀ ԱԳՆ–ից մեզ հաջողվեց ճշտել, որ անձնակազմի առնվազն մեկ ներկայացուցիչ նույնպես եղել է ՀՀ քաղաքացի։

Նշենք, որ բոլոր ուղևորները, ամենայն հավանականությամբ, զոհվել են, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
Ըստ IRNA գործակալության՝ ինքնաթիռը, որը պատկանում էր իրանական Caspian Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր Թեհրան-Երևան չվերթը: Այն վթարի է ենթարկվել 12։00–ի սահմաններում, թռիչքից 16 րոպե անց։

Քազվինի արտակարգ իրավիճակների ծառայության պետ Հոսեյն Բոհազադփուրը տեղեկացրել է, որ ինքնաթիռն ամբողջովին կործանվել է, իսկ դրա մասերը` այրվել: Նրա խոսքերով նույնպես ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ հավանաբար զոհվել են: Իրանի Քաղավիացիայի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ռուսական ТУ-154 ինքնաթիռն իրականացնում էր 7908 չվերթը դեպի Երևան։ Համաձայն նախնական տվյալների ինքնաթիռում եղել է 153 ուղևոր, անձնակազմի 16 անդամ։

Category: News | Added By: Babayan | Tags:
Views: 365 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Login Form
Search

Arm - Serials & News


Friends

Our Poll

How Old Are You?
Total of answers: 159
Statistics

© 2005-2009, Babayan Studio
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի պատճենավորումը
արգելված է, կայքի նյութերի համաձայնեցված օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Powered By Babayan.Tk
Current Position

Powered by uCoz