Home | My Profile | Log Out Logged In As Guest | Group "Guests" | RSS
Babayan Menu

Online & Download

Advertisement

Main » Files » » News [ Add new entry ]

Վթարի ենթարկված ինքնաթիռը փորձել է արտակարգ վայրէջք կատարել
07.09.2009, 11:52:07

 Www.Babayan.Tk

Արևմտյան լրատվամիջոցները, այդ թվում՝ CNN–ը, Reuters–ը և Associated Press–ը, քննարկում են Թեհրան–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարը՝ ներգրավելով ավիացիայի մասնագետների։ Սկզբնական շրջանում առաջ էր քաշվել վարկած, համաձայն որի ինքնաթիռը գերծանրաբեռնված է եղել։ Սակայն այդ վարկածը հերքվել է, քանի որ ТУ-154 ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 180 մարդ, իսկ ինքնաթիռում գտնվել է 168 ուղևոր և անձնակազմի անդամ։

Ինչպես հայտնում է CNN-ը, եղանակը նույնպես չէր կարող հանդիսանալ ինքնաթիռի վթարի պատճառ, քանի որ երկինքն այդ պահին ամպամած չի եղել։

Ինքնաթիռի կործանման վայրում առաջացել է 10 մետր խորությամբ ձագարափոս։ Ինչպես FARS գործակալությանը մեկնաբանել է փրկարարներից մեկը, դեպքի վայրում 200 քառ. մետր մակերես ունեցող տարածքը ծածկված է ուղևորների մարմինների հատվածներով և ինքնաթիռի բեկորներով։

Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ են հանդիսացել տեխնիկական խնդիրները, որոնք առաջացել են թռիչքից անմիջապես հետո։ Ինքնաթիռը փորձել է արտակարգ վայրէջք կատարել, սակայն օդում այն բռնկվել է և մասնատվել։

Category: News | Added By: Babayan | Tags:
Views: 521 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Login Form
Search

Arm - Serials & News


Friends

Our Poll

What Genres Of Movies You Like?
Total of answers: 79
Statistics

© 2005-2009, Babayan Studio
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի պատճենավորումը
արգելված է, կայքի նյութերի համաձայնեցված օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Powered By Babayan.Tk
Current Position

Powered by uCoz