Home | My Profile | Log Out Logged In As Guest | Group "Guests" | RSS
Babayan Menu

Online & Download

Advertisement

Main » Files » » News [ Add new entry ]

«ՄԱԶՈԽԻՍՏ ՀՈ ՉԵ՞ՆՔ» - 2009-06-05
05.07.2009, 11:07:34
www.Babayan.Tk
Երեւանի ավագանու ընտրություններից հետո հարցնում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը

- Ի՞նչ տպավորություններ ստացաք մայիսի 31-ին կայացած ընտրություններից:

- Մենք դեռ երկու ամիս առաջ կանխատեսում էինք, որ ընտրություններն անցնելու են այնպես, ինչպես անցան, ու դրանով էր պայմանավորված ավագանու ընտրություններին մեր չմասնակցությունը: Ինձ համար անսպասելի ոչինչ չեղավ: Բայց շատ հետաքրքիր են արդյունքները, ի դեպ, ես հենց այսպիսի արդյունքներ էլ կանխատեսում էի եւ դրանց մասին ասել եմ նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներին:

- Ձեզ որտեղի՞ց էին հայտնի գրվելիք թվերը:

- Վերլուծելով այսօրվա քաղաքական դաշտը ու իրավիճակը՝ շատ հեշտությամբ կարելի էր գալ դրանց, եւ ոչ մի Ահարոն Ադիբեկյան էլ պետք չէր: Միանշանակ է, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այս ընտրություններում զիջել չէին կարող, այլապես, պետք է զիջեին ամեն ինչ եւ մինչեւ վերջ: ԲՀԿ-ն, որի ետեւում մշտապես տեսանելի է Ռոբերտ Քոչարյանի ուրվականը, չէր կարող թույլ տալ, որպեսզի այս ամենում ներկա չլիներ: Իսկ ՀԱԿ-ի տոկոսները եթե գրվեին այն, ինչ ստացել են, իշխանությունների համար անկանխատեսելի իրավիճակ կստեղծվեր:

- Ի՞նչ տվեցին այս ընտրությունները երեւանցիներին:

- Իմ տպավորությամբ՝ ոչինչ: Գագիկ Բեգլարյանը նշանակվել էր քաղաքապետ, հիմա էլ «ընտրվեց»: Աստված տա՝ կատարվեն այն խոստումների գոնե մի մասը, որոնք տրվեցին նախընտրական շրջանում:

- Ի՞նչ զարգացումներ են սպասվում:

- Միայն այս պարագայում Սերժ Սարգսյանը կարող էր առաջ տանել «իշխանական կլան» ստեղծելու իր գաղափարը: Հիմա Հայաստանում փորձում են ստեղծել երկու տեսքի խմբավորում. մեկը՝ օլիգարխիկ կապիտալի կենտրոնացում, մյուսը՝ իշխանական կլան, որտեղ, ի դեպ, կարող են ոչ քաղաքական մարդիկ կամ ուժեր լինել: Օլիգարխներն իրենց դիրքերն էին ամրացնում, դրա համար էլ յուրաքանչյուրը կցված էր մի իշխանավորի, իսկ վերջիններս իրենց դիրքն էին փորձում ամրապնդել, որովհետեւ միանշանակ է, որ արտաքին ու ներքին այս մարտահրավերներով գործընթացները մոտեցնելու են ինչ-որ մի արտահերթ իրավիճակի՝ դրանք կլինեն ընտրություններ կամ այնպիսի ֆորս-մաժոր, որ հարկ կլինի իշխանական կլանից հրապարակ բերել փոխարինողի: Այնպես որ, անպայման վերաձեւումներ եւ վերադասավորումներ են լինելու, հատկապես, որ իշխանական կլանն իր ազդեցության ոլորտում է փորձելու պահել օլիգարխիկ կլանը: Մոտավորապես ռուսական տարբերակն է կիրառվելու, երբ Պուտինի գալուց հետո իշխանական կլանը իր տիրապետության տակ դրեց ողջ բիզնես-ներկայացուցչությունը: Այնտեղ ուժայինների կլանն էր, մեզ մոտ մի փոքր խայտաբղետ է՝ ուժայիններ, բարեկամներ, օլիգարխներ եւ այլն: Այս պայքարում որեւէ քաղաքական ենթատեքստ պետք չէ տեսնել:

- Բայց ընտրություններ են անցել, եւ փաստացի կոալիցիոն երկու կուսակցություն (ինչքան էլ ՀՅԴ-ն հայտարարի, թե ընդդիմություն է) անհաջող են հանդես եկել:

- Ճիշտ է, եւ ԲՀԿ-ն էլ, որն ընտրություններին մասնակցում էր իր չինովնիկական ապարատի բավականին լուրջ ներկայացուցչով, նույնպես պարտվեց: Ընտրություններում մեկն է հաղթում, երկու ուժ չի կարող հաղթել: Այսինքն՝ ՀՀԿ-ի բացարձակ «հաղթանակը», եթե անգամ հավատանք հրապարակված թվերին, վստահություն չի ներշնչում հասարակության մեջ: Փաստացի այժմ մենք ունենք երկկողմ կոալիցիա, որը բնորոշում է կարեւոր բան՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան: Եթե հաշվի առնենք, որ երրորդ տեղն էլ գրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, շատ հետաքրքիր կոնգլոմերատ է ստացվում: 20 տարիների ընթացքում Հայաստանում ոչինչ չի փոխվում. այս եռյակը քաղաքական դաշտում միշտ գոյություն ունի եւ իր վայրիվերումներով մշտապես ածանցվում է մեր կյանքին: Առաջին նախագահը տանն էր, բայց կարեւորագույն գործոն էր՝ իր ունեցած մեդիա-ռեսուրսներով, բիզնես-ֆորումում ներկայությամբ, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ստվերային դիրքում էր: Հերթով դիրքերը փոխվում են:

- Դուք ակնարկում եք այս եռյակի մեջ գոյություն ունեցող մշտական պայմանավորվածության մասի՞ն:

- Ես փաստն եմ արձանագրում, որը կա ԽՍՀՄ փլուզումից հետո: Բայց քանի ամեն ինչ այս եռյակի շուրջն է պտտվում, մարդկանց համար դժվար է պատկերացնել՝ դեպի ո՞ր կողմը կողմնորոշվել: Արդեն ժամանակն է դուրս գալ այս ամենից եւ անցնել բոլորի կողմից հռչակված, բայց երբեք չկիրառված սերնդափոխությանը: Բոլոր ռեսուրսներով եւ բոլոր տեղերում անընդհատ նույն մարդիկ են, առավել եւս՝ քաղաքական դաշտում. շատ քչերն են փոխվում:

- Ձեր ասածներից կարելի՞ է ենթադրել, որ հետագա պայքարը ՀԱԿ-ի հետ համատեղ չեք շարունակելու:

- Այո: Մենք եղել ենք համաժողովրդական շարժման անդամ եւ արել ենք մեր ուժերի ներածը: Մեզ չեն կարող մեղադրել արմատական ընդդիմադիր դաշտից դուրս գալու մեջ: Բայց դա չի նշանակում, որ անպայմանորեն պետք է ՀԱԿ-ի մարտավարությունը ճիշտ համարենք: Տեր-Պետրոսյանը մի քանի ամիս առաջ ասաց՝ հեղափոխություն պետք չէ: Վերջին հանրահավաքում նրա ելույթը հեղափոխական էր՝ Սերժ Սարգսյանը մեր նախագահը չէ, նրա ստորագրած փաստաթղթերը մեզ համար հիմք չեն, այսինքն՝ քաղաքական անհնազանդություն. դրանից ավելի հեղափոխականն էլ ո՞րն է: Լեւոն Զուրաբյանն էլ իր բոլոր ելույթներում արդեն ասում է, որ էվոլյուցիոն ճանապարհում որեւէ բան փոխելն անհնար է: Դա մենք միշտ էլ ասել ենք: Պետք էր ե՞ւս մեկ տարի ապրել՝ դա հասկանալու համար: Շատ ճիշտ արեցին, որ մանդատները չվերցրեցին, բայց եթե այս ամենն արդեն գիտեինք, անգամ այն, որ եվրոպական դիտորդները գնահատականը արդեն գրած եկել էին, ինչո՞ւ էինք գնում այս ամենը լեգիտիմացնելու, մարդկանց ծեծի ու քաշքշուկների մեջ գցում: Իմաստը ո՞րն է: Եթե պայքարի մեթոդները մինչեւ վերջ մշակված չէին, ի՞նչ էինք ուզում՝ աշխարհին ցույց տալ, որ այսպիսի վիճա՞կ է: Մազոխիստ հո չե՞նք: Աշխարհը մեզնից լավ գիտի, եւ քանի կան գեոքաղաքական շահերը, ոչ ոք ձայն չի հանելու: Սա Սերժ Սարգսյանին մի հնարավորություն էլ տվեց՝ ցույց տալու, թե ինքն ինչքան ուժեղ է: Իհարկե, ուժեղ չէ. ծեծն ու կեղծիքը չի կարելի ուժ համարել, բայց աշխարհում այս իշխանությունն ընդունվում է որպես «կայուն», որովհետեւ կարողացան 47 տոկոս անցկացնել: Դա ավելի մեծացրեց աշխարհաքաղաքական տարբեր ուժերի՝ այս իշխանությանը վստահելու ցանկությունը: Վերջապես դուրս գանք մտայնությունից, որ ժողովրդավարությունն է ջահը, եւ որոշենք, թե ի՞նչ եւ ինչպե՞ս անել: Եթե ՀԱԿ-ը կարող էր այս ընտրությունները վերածել կեղծիքների դեմ պայքարի միջոցի՝ մասնակցությունը ճիշտ եւ արդյունավետ էր, եթե չկարողացավ, մասնակցությունը սխալ էր:

Հ. Գ. Արամ Կարապետյանը խոստացավ նաեւ մոտ ապագայում հետաքրքիր բացահայտումներ անել «մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովի գործունեության եւ այդ օրվա իրադարձությունների հետ կապված:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Category: News | Added By: Babayan | Tags:
Views: 464 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Login Form
Search

Arm - Serials & News


Friends

Our Poll

Your Internet Speed!
Total of answers: 111
Statistics

© 2005-2009, Babayan Studio
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի պատճենավորումը
արգելված է, կայքի նյութերի համաձայնեցված օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Powered By Babayan.Tk
Current Position

Powered by uCoz