Home | My Profile | Log Out Logged In As Guest | Group "Guests" | RSS
Babayan Menu

Online & Download

Advertisement

Main » Files » » News [ Add new entry ]

ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ - 2009-06-05
05.07.2009, 11:11:20
www.Babayan.Tk
Մարտի 1-ի հանձնաժողովում բոլորը մարտի 1-ի մասին վաղուց ամեն ինչ գիտեն, բայց փորձում են ցույց տալ, որ իրենք լուրջ գործով են զբաղված:Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյա

նը երեկ հանձնաժողովականներին տեղեկացրեց կառավարությունից ստացված կարմիր թղթապանակի մասին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ հանձնաժողովում արված որոշ հայտարարություններից հետո դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմ՝ ստանալու հարցի պատասխանը՝ մարտի 1-ին նախագահականում գործե՞լ է հատուկ շտաբ: Երեկ, սակայն, կառավարությունից ստացված պատասխանը ոչ թե այս մասին էր, այլ՝ մարտի 1-ի գիշերը, ժամը 22-ից, Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտարարված արտակարգ դրության պայմաններում ստեղծված շտաբի: Հանձնաժողովականները լսեցին Սամվել Նիկոյանի կողմից ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանի ուղարկած գրության ընթերցանությունը, որով հայտնվում էր. «Ձեր հարցմանը ի պատասխան՝ հայտնում եմ, որ 2008 թվականի մարտի 1-ին նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում շտաբ չի եղել, հետեւաբար՝ շտաբ ստեղծելու, շտաբի իրավասության, գործողության պլանի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ՀՀ նախագահի աշխատակազմում առկա չէ: Միաժամանակ, հաշվի առնելով արտակարգ դրություն հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի 5-րդ կետի պահանջները, ըստ որի՝ նշված հրամանագրի կատարումը ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները պետք է իրականացվեն ՀՀ կառավարության կողմից, տեղեկացնում եմ, որ ձեր գրությունը ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ՝ հարցմանն ի պատասխան անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու միջնորդությամբ»: Կառավարությունն էլ իր հերթին հանձնաժողովին է ուղարկել հետեւյալը. «Համաձայն ՀՀ նախագահի 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի 3-րդ կետի պահանջների, ՀՀ ոստիկանության եւ պաշտպանության նախարարության զինծառայողների ուժերով արտակարգ դրության իրավական ռեժիմը ապահովելու նպատակով սույն թվականի մարտի 2-ից ուժեղացնել պետական պահպանության ենթակա եւ բնակչության կենսապահովման հետեւյալ օբյեկտների պահպանությունը եւ անվտանգությունը (օբյեկտների անունները չկարդաց, ասաց՝ խնդրել են գաղտնի պահել)»: Նույն այս գրությամբ փաստվում է, որ ՀՀ ոստիկանապետի եւ պաշտպանության նախարարի գլխավորությամբ ստեղծվել է «արտակարգ դրության ղեկավարման գլխավոր շտաբ»: Շտաբի կազմում են եղել Գրիգոր Գրիգորյանը, Յուրի Խաչատուրովը, Ալեքսանդր Աֆյանը, Արմեն Երիցյանը: Այս գրությունը ստորագրել են Խաչատուրովը եւ Աֆյանը, հաստատել են այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը եւ Հայկ Հարությունյանը:

Հանձնաժողովի անդամները ուղղակի հլու-հնազանդ լսեցին այդ հաղորդագրությունը: Հատուկ հարցեր չեղան, եւ երբ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը եւ Նաիրա Զոհրաբյանը փորձեցին հստակեցնել՝ «Մարտի 2-ի շտաբի հարցը պարզ էր, բայց մարտի 1-ի օրը շտաբ եղե՞լ է, թե՞ չի եղել», հանձնաժողովի նախագահը «հիշեցրեց», որ իրենց ուղարկած նամակում մարտի 1-ի օրվա մասին հարց չկա, իրենք դիմել են արտակարգ դրության ժամանակ շտաբի գոյության մասին հարցով: Որոշվեց, որ մի նոր նամակ կգրեն՝ հիմա էլ պարզելու մարտի 1-ի ցերեկը, մինչեւ արտակարգ դրության հայտարարությունը, եղե՞լ է շտաբ: ԱԺՄ ներկայացուցիչ, փորձագետ Ա. Վարդանյանն առաջարկեց. «Հնարավոր է՝ նախագահականում գործած շտաբի մասին շատ սահմանափակ թվով մարդիկ են իմացել, ուստի ես առաջարկում եմ այդ հարցով դիմել երկրորդ նախագահին»: Սամվել Նիկոյանը հարցրեց. «Դուք առաջարկում եք դիմել երկրորդ նախագահին եւ նրանից պահանջել, որ ասի մի շտաբի մասին, որի մասին որեւէ մեկը տեղեկություն չունի՞, այսինքն՝ գաղտնի՞ շտաբի մասին»: Արամ Կարապետյանը տեղից լրացրեց. «Պարոն Նիկոյան, ոչ ֆորմալ շտաբի մասին»: Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը ասաց. «Շնորհակալություն, դիմենք ոչ ֆորմալ շտաբի մասին»,- հետո հոգոց հանեց եւ լրացրեց. «Ի՜նչ ասեմ, պատկերացրեք, ինչ-որ տեղ գաղտնի շտաբ է գործել, մենք դիմեցինք, նրանք էլ ասացին». քմծիծաղեց:

Հանձնաժողովի անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արծվիկ Մինասյանը առաջարկել էին հանձնաժողովում քննարկել համաներման հարցը: Արծվիկ Մինասյանն առաջարկեց անցկացնել ընդհանուր եւ ոչ մասնակի, միայն մարտի 1-ին վերաբերող համաներում, սակայն հատուկ շեշտեց, որ դրանում պետք է հատուկ ուշադրություն դարձվի այն կետին, որ եթե նախաքննության մարմինը հանկարծ բացահայտի մարտի 1-ի 10 զոհերին սպանողներին, ապա այս անձանց վրա համաներումը որեւէ կերպ չանդրադառնա հետագայում եւս: Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց, որ հանձնաժողովը ուշադրությունը սեւեռի մարտի 1-ի վրա, եւ ընդհանուր համաներման մասին իրենց կարծիքը չհայտնեն: Հանձնաժողովի անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Սարգիս Մուրադխանյանը առաջարկեց, որ համաներման մասին հանձնաժողովի փաստաթղթում առաջին տողով դատապարտվի Հայ ազգային կոնգրեսը, որը, ըստ պարոն Մուրադխանյանի, հայտարարում է, որ համաներում հարկավոր չէ: Հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանը խստորեն նկատողություն արեց իր գործընկերոջը. «Եթե դուք ուզում եք ՀԱԿ-ին դատապարտել կամ ՀԱԿ-ի հասցեին ինչ-որ բաներ ասել, դա արեք ձեր կուսակցությունում եւ մի փորձեք դրա համար օգտագործել հանձնաժողովը». սկսվեց լեզվակռիվ: Հանձնաժողովի անդամները միակարծիք էին, որ համաներման մասին իրենց կողմից կազմվելիք փաստաթղթում որեւէ մեկի հասցեին դատապարտող որեւէ տող չի կարող լինել: Իսկ Արամ Կարապետյանը ընդհանրապես դեմ էր, որ հանձնաժողովը դիրքորոշում հայտնի համաներման մասին:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Category: News | Added By: Babayan | Tags:
Views: 619 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Login Form
Search

Arm - Serials & News


Friends

Our Poll

Your Internet Speed!
Total of answers: 111
Statistics

© 2005-2009, Babayan Studio
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի պատճենավորումը
արգելված է, կայքի նյութերի համաձայնեցված օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Powered By Babayan.Tk
Current Position

Powered by uCoz