Home | My Profile | Log Out Logged In As Guest | Group "Guests" | RSS
Babayan Menu

Online & Download

Advertisement

Main » Files » » News [ Add new entry ]

Շառլ Ազնավուրը նեղացել է լրագրողներից
12.07.2009, 18:21:55
Www.Babayan.Tk

85-ամյա շանսոնյե Շառլ Ազնավուրը նեղացել է լրագրողներից, ովքեր իրեն «թոշակի են ուղարկել»։

Մամուլում տեղեկություններ են տարածվել երգչի հրաժեշտի շրջագայությունների մասին, որոնք պետք է անցկացվեին Թունիսում։ Հաղորդվում էր, որ տեղական ամսագրին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում երգիչը պատմել էր, որ հեռանում է մեծ բեմից։

«Ես կտրականապես հերքում եմ այդ տեղեկությունը, դա բացարձակ սուտ է»,- հայտարարել է Ազնավուրը, ով այժմ համերգներով մեկնել է Լիբանան։ Այդ մասին հաղորդում է Взгляд-ը՝ հղում անելով Gala-ի վրա։
«Ես լրագրողների հետ Թունիսում անցկացվող վերոնշյալ համերգի վերաբերյալ զրույց չեմ վարել. սա վիրավորական թյուրիմացություն է, ապատեղեկատվություն, որն ինձ մեծապես վշտացրել է։ Անթույլատերլի է արտիստի անունից հրապարակել հարցազրույց, որը նա երբեք չի տվել»,- վրդովված նշել է երգիչը։

«Եթե նրանք ցանկանում էին ինձ քննադատել կամ խարխլել իմ հեղինակությունը, դա պետք է այլ կերպ անեին, այլ ոչ թե կեղծիքի միջոցով»,- եզրափակել է Ազնավուրը։

Այժմ Շառլ Ազնավուրը շրջագայում է աշխարհով մեկ։ Լիբանանում անցկացվելիք համերգից հետո նա ելույթ կունենա Կարթագենում (Թունիս), այնուհետև կվերդառնա Ֆրանսիա, որտեղ օգտոստոսի 8-ին հանդես կգա համերգով, ինչից հետո կշարունակի շրջագայությունը Լատինական Ամերիկայում։

Նոյեմբերի 30-ին Ազնավուրը թողարկում է նոր ձայնասկավառակ, որը ձայնագրվել է ջազային նվագախմբի հետ միասին։

«Ինչպես տեսնում եք, վաղ է մտածել հեռանալու մասին, դեռևս շատ աշխատանք կա»,- հայտարարել է Ազնավուրի մամլո քարտուղարը։

Category: News | Added By: Babayan | Tags:
Views: 382 | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Login Form
Search

Arm - Serials & News


Friends

Our Poll

What screen resolution do you use?
Total of answers: 53
Statistics

© 2005-2009, Babayan Studio
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի պատճենավորումը
արգելված է, կայքի նյութերի համաձայնեցված օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Powered By Babayan.Tk
Current Position

Powered by uCoz